Missio

Մեր առաքելությունը:

Նպաստել ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը:

Our Mission:

To support the formation of civil society and development of democracy.

четверг, 5 ноября 2009 г.

Հայտարարություն.


Բիզնես դրամաշնորհների մրցույթ

“People in Need” ընկերության հայաստանյան մասնաճյուղը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում հայտարարում են բիզնես առաջարկների փոքր դրամաշնորհների մրցույթ, որի նպատակն է աջակցել վերադարձածներին ու քաջալերել նրանց Հայաստանում մշտական բնակություն հաստատելու և նոր բիզնես սկսելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՄ երկրներից կամ ՌԴ-ից վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, որոնք առնվազն 2 տարի անընդմեջ բնակվել են արտասահմանում:

Ծրագրի իրականացման վայրերն են` Կոտայքը, Գեղարքունիքը, Շիրակը, Լոռին և Երևան քաղաքը:
Դրամաշնորհի չափը կազմում է մինչև 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմաններ.

Դիմողը պետք է`
1. Գրանցված լինի “ՀՀ Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության (ՀՀ ԶՊԾԳ) Զբաղվածության կենտրոններում կամ մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոններում,
2. Ներկայացնի մասնակցության հայտ (հայտի օրինակը կարելի է ներբեռնել այստեղից, կամ ստանալ PIN գրասենյակից, ինչպես նաև մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոններից և ՀՀ ԶՊԾԳ մարզային և տարածքային մարմիններից):
3. Ներկայացնի մրցույթին մասնակցելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղեթերը`

* Լրացված բիզնես հայտը,
* Աշխատանքային գրաֆիկը,
* Բիզնես հայտի նախահաշիվը,
* Անձնագրի և սոց. քարտի պատճեն,
* Հայտատուի CV (ինքնակենսագրություն, ներառարյալ արտերկրում բնակության տարիների մասին տեղեկատվություն),
* Ծրագրում ընդգրկված այլ անձանց CV (ինքնակենսագրություն):

1. Նախկինում կազմակերպած բիզնեսի հակիրճ նկարագրությունը (եթե այդպիսին եղել է):

Ընտրության չափանիշներն են`
1. Մրցույթին ներկայացված հայտերը պետք է ներառեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
2. Ներկայացված բիզնես ծրագրի գաղափարը պետք է լինի իրագործելի և արդիական:
3. Ծրագրի բյուջեն պետք է լինի իրատեսական:
4. Պետք է հաշվի առնվի հայտատուի անհատական պոտենցիալը:
5. Ծրագրում պետք է հստակ ձևակերպված լինի առաջարկվող բիզնեսի կայունությունը:
6. Պետք է հաշվի առնվի հայտատուի սեփական ներդրման չափը
7. Առաջարկվող ծրագրում նոր աշխատատեղեր ստեղծելը:

Ծանոթություն©
* Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել 1 հայտ:
* Հայտերի ընտրությունը կիրականացնի Գնահատող հանձնաժողովը:
* Ներկայացվող առաջարկները չի վերադարձվում հայտատուին:
* Դրամաշնորհները չեն տրամադրվում գումարի տեսքով:
* Դրամաշնորհները չեն տրմադրվում աշխատանքի, տարածքի վարձակալման և նման գործառույթների ֆինանսավորման համար:
* Դրամաշնորհը տրամադրվում է սարքերի և սարքավորումների տեսքով, որոնք ձեռք են բերվում շահառուի ուղարկած հաշիվ-ապրանքագրի հիման վրա` գումարն անմիջականորեն փոխանցելով այն ընկերությանը, որտեղից ձեռք են բերվում սարքերը կամ սարքավորումները:
* Մասնակցության հայտ ներկայացրած շահառուների համար կկազմակերպվի երկօրյա բիզնես դասընթաց:
* Հանձանժողովի կողմից հավանության արժանացած ու ֆինանսավորվող բիզնես հայտի հեղինակը կանցնի երկամսյա անվճար դասընթաց “Բիզնեսի կառավարում”, որը կիրականացնի ՀՀ ԱՍՀՆ ԶՊԾԳ-ն:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմեք`

People in Need երևանյան գրասենյակ
հասցե` ք. Երևան, Արաբկիր 41,
հեռ.` 010 259 269,
պատասխանատու` Արման Սահակյան


PIN միգրացիոն տեղեկատվական կենտրոններ`

Շիրակի մարզ, ք. Գյումրի
հասցե` Եսայան 34Ա, 15 դպրոցի տարածք,
հեռ.` (0312) 3 89 89, (0312) 3 01 30,

Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ
հասցե` ք. Գավառ, Գրիգոր Լուսավորիչ փ., 14 շենք, տուն 27,
հեռ.` (0264) 2-30-43,

Կոտայքի մարզ, ք. Չարենցավան
հասցե.` ք. Չարենցավան, Կենցաղի տուն, 3-րդ հարկ, 5-րդ սենյակ,
հեռ. (0226) 4 44 05,

Լոռու մարզ, ք. Վանաձոր
հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59,
հեռ. (0322) 4 22 68: