Missio

Մեր առաքելությունը:

Նպաստել ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը:

Our Mission:

To support the formation of civil society and development of democracy.

четверг, 5 августа 2010 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Օգոստոսի 4-ին, Գյումրիում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի և «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի նախաձեռնությամբ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կայացավ քննարկում, նվիրված Կառավարության կողմից Ազգային Ժողովին ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված` «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին: Քննարկմանը մասնակցում էին Գյումրիում գործող հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ ներկայացուցիչներ և մտավորականներ: Հանդիպման վերջում պատրաստվեց և հրապարակվեց բաց նամակ ի պատասխան «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների` վերջերս Հանրային Խորհրդին ուղղված բաց նամակի:

Բաց նամակը ազատ է ստորագրությունների համար: Ստորագրել ցանկացողները կարող են այցելել Գյումրիում «Շիրակ կենտրոն» ՀԿ (Վարպետաց 176) կամ Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբ» (Պուշկինի 26):

Նամակին կարելի է միանալ նաև համաձայնություն ուղարկելով՝ asparezclub@yahoo.com, info@shirakcentre.org էլեկտրոնային հասցեներին:

Բաց նամակ ի պատասխան Ռուբեն Վարդանյանի բաց նամակի

Քննարկելով «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակը, ուղղված Հանրային Խորհրդին, մենք` 2010 թ. օգոստոսի 4-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հավաքված ժողովի մասնակիցներս հայտնում ենք մեր մտահոգությունը եւ առաջարկները`

ա. բարձրակարգ օտարալեզու դպրոցը բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա դեռ կայացման ընթացքում գտնվող հայալեզու միջնակարգ կրթական համակարգի համար.

բ. հայերեն լեզվով այդ ծրագրի, ինչպես նաև այլ բարձրորակ միջազգային կրթական ծրագրերի, իրականացման դեպքում, ՀՀ միջնակարգ կրթական համակարգը զերծ կմնա այդ վտանգներից, եւ ընդհակառակը` հնարավորություն կստանա զարգացման մի նոր փուլ մտնել.

գ. լիովին մերժելի համարելով Կառավարության «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը, դիմում ենք Կառավարությանը եւ Ազգային Ժողովին դրանք հետ կանչելու պահանջով: Դրա փոխարեն անհրաժեշտ ենք համարում մասնագետների եւ հանրության լայն մասնակցությամբ հայալեզու հանրակրթության խնդիրների շուրջ ծավալուն քննարկումներ սկսել:

Հարգանքով`

Վահան Թումասյան - «Շիրակ կենտրոն» ՀԿ
Յուրի Հարությունյան- լրագրող
Սամվել Հունանյան - լրագրող
Աննա Թադևոսյան - «Ցոլինե» ՀԿ
Սերգեյ Գաբրիելյան - «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ
Աննա Պետրոսյան – Սախարովի կենտրոն
Գեղամ Մկրտչյան – լրագրող
Անժելա Հայրապետյան – լրագրող
Երանուհի Սողոյան – լրագրող
Քրիստինե Գալստյան - «Բիոսոֆիա» ՀԿ
Լևոն Բարսեղյան - «Ասպարեզ ակումբ»
Նադեժդա Հակոբյան – «Մենք պլուս» ՀԿ
Նունե Արևշատյան – լրագրող
Համլետ Մոսինյան – լրագրող
Սաթենիկ Կաղզվանցյան – լրագրող
Մարիամ Խալաթյան – լրագրող
Աիդա Խաչատրյան - «Շիրակ կենտրոն» ՀԿ

Комментариев нет:

Отправить комментарий