Missio

Մեր առաքելությունը:

Նպաստել ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը:

Our Mission:

To support the formation of civil society and development of democracy.

четверг, 15 апреля 2010 г.

ԲԻԶՆԵՍ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հայտարարվում է բիզնես առաջարկների փոքր դրամաշնորհների մրցույթ, որի նպատակն է աջակցել ՀՀ վերադարձած մեր համաքաղաքացիներին ու քաջալերել նրանց Հայաստանում մշտական բնակություն հաստատելու և նոր բիզնես սկսելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՄ երկրներից կամ ՌԴ-ից վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, որոնք առնվազն 2 տարի անընդմեջ բնակվել են արտասահմանում և վերջին 8 ամիսը բնակվում են հայաստանի Հանրապետությունում:
Ծրագրի իրականացման վայրերն են` Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերը, ինչպես նաև Երևան քաղաքը:
Դրամաշնորհի չափը կազմում է մինչև 1 միլիոն 800 հազար ՀՀ դրամ:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել` 010/ 259-269
կամ դիմել «Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոն»
Հասցե`ք. Գյումրի, Եսայան 34 ա,թիվ 15 դպրոցի շենք, հեռ. 0312/3-89-89
Աշխատանքային ժամերն են`յուրաքանչյուր օր, ժամը 11:00-17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` www.migrant.am

вторник, 13 апреля 2010 г.

«Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական միության/ Եվրոպական հանձնաժողովի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2009-2010 թթ. իրականացրեց «Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն էր բարձրացնել մարզային ոչ կառավարական կազմակերպություններում ընդգրկված ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը հասարակության կյանքում, նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրանց գործունեության ակտիվացմանը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին մարդու իրավունքների վերաբերյալ չորս դասընթացներ` 4-5 օրյա տեևողությամբ հետևյալ թեմաներով.
1. Ի՞նչ են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը և իրավական պետությունը:
Մարդու իրավունքների փիլիսոփայությունը, հայեցակարգը, պաշտպանության ներպետական և միջազգային (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, մարդու իրավունքների եվրոպական դատարան) մեխանիզմները:
2. Մարդու իրավունքների ոլորտում մոնիթորինգի հայեցակարգը, մեթոդները, գործիքները: Ինչպես պատրաստել զեկույցներ, մոնիթորինգի արդյունքների կիրառում:
3. Նախնական զեկույցների քննարկում:
4. ՀԿ-ների զարգացում, պլանավորում, ռազմավարության մշակում, շահերի պաշտպանություն, համագործակցություն:
Դասընթացների միջև ընկած ժամանակահատվածում մասնակիցները ձեռք բերած գիտելիքների և հմտությունների շնորհիվ կատարեցին գործնական աշխատանքներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրենց համայնքներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ` գրելով ակնարկներ, թե ինչպե´ս են տվյալ իրավունքները երաշխավորված օրենսդրորեն, և օրենքի որ դրույթներ են խախտվում:
Ծրագրի մասնակիցները, բաժանվաց վեց խմբի, երեք ամսվա ընթացքում իրականացրել են մոնիթորինգներ տարբեր թեմաների շուրջ Արագածոտնի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Շիրակի մարզերում:
Շիրակի մարզից մասնակցում էին «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ-ի նախագահ` Սերգեյ Գաբրիելյանը և Հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող` Գոհար Մկրտչյանը: Խմբի աշխատանքներին մասնակցում էր նաև «Երկինք» ՀԿ-ի անդամ Ցողիկ Հայրապետյանը:
Խումբն ուսումնասիրություններ կատարեց «Շիրակի մարզի կենսաթոշակառու ծերերի իրավունքների պաշտպանությունը առողջապահության ոլորտի պետպատվերի շրջանակներում» թեմայի շուրջ:
Մոնիթորինգի նպատակն էր նպաստել Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ախուրյան համայնքների ծերության կենսաթոշակառուների առողջության իրավունքների պաշտպանությանը պետպատվերի շրջանակներում` նրանց հասանելիք անվճար դեղորայքի և բուժօգնության մասին տեղեկատվության մատչելիության բարելավմամբ:

Կից ներկայացնում ենք զեկույցը:

Գոհար Մկրտչյան
ՀԿ հասարակայնության հետ կապերի
բաժնի համակարգող