Missio

Մեր առաքելությունը:

Նպաստել ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը:

Our Mission:

To support the formation of civil society and development of democracy.

четверг, 8 октября 2009 г.

Հանդիպումներ ուսումնական հաստատությունների հետ


Ս/թ հոկտեմբերի 8-ին «People In Need» Հայաստանյան մասնաճյուղի Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Ս.Գաբրիելյանը հանդիպում ունեցավ Գյումրու 6-րդ և թիվ 7-րդ միջնակարգ դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի հիմնական նպատակները, նաև համաձայնություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար:

среда, 23 сентября 2009 г.

Մամլո ասուլիս`

Ս/թ սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում (ք.Գյումրի Գ.Նժդեհի 223/051) մամլո ասուլիս էին հրավիրել People in Need կազմակերպության հայաստանյան առաքելության հետ կապերի պատասխանատու`Գալուստ Նանյանը և Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող`Սերգեյ Գաբրիելյանը: Ասուլիսին ներկա էին մարզում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որի ընթացքում ներկայացվեց ապրիլի 1-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում կենտրոնի կատարած և առաջիկայում կատարվելիք աշխատանքները:

вторник, 18 августа 2009 г.

Հանդիպում ՀԿ-ների հետ

Ս/թ օգոստոսի 18-ին Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում  Շիրակի մարզում միգրացիոն հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ:

People In Need/Հայաստանյան մասնաճյուղի Շիրակի մարզի կոորդինատորը ներկայացրեց “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “ Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում ապրիլ հուլիս ամիսներին իրականացված աշխատանքները:


пятница, 7 августа 2009 г.

ԷՔՍՊՈ- 2009

2009թ.“Շիրակի մարզի երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես 2008”:
Ծրագիրը իրականացնում էր` ՀՀ Սպրոտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ:

EXPO-2009

четверг, 30 июля 2009 г.

Հերթական ժողովը Կոտայքի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում`

Ս/թ հուլիսի 30-ին Կոտայքի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ People In Need/Հայաստան կազմակերպության հերթական ժողովը, որին մասնակցում էին “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցութուն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագիծ ծրագրի անձնակազմը և People In Need/Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Է.Սարկիսյանը:

Հերթական ժողովի ժամանակ ամփոփվեց հուլիս ամսվա աշխատանքները, տրվեցին հանձնարարականներ և ներկայացվեց օգոստոս ամսվա աշխատանքային պլանը:

пятница, 24 июля 2009 г.

Բիզնես դասընթաց`


Ս/թ հուլիսի 22-23 Երաշխիք ՔՀԿ ՀԿ-ում կազմակերպվեց Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում գրանցված Հայաստան հետվերադարձած Հայ քաղաքացիների համար "Բիզնես ուսուցման" սեմինարը, որը ֆինանսավորվում էր People In Need/Հայաստանյան մասնաճյուղի կողմից:

пятница, 17 июля 2009 г.

Մասնաճյուղ Երևան քաղաքում`

2009թ-ի հուլիսի 15-ից Երևան քաղաքում կգործի Երաշխիք ՔՀԿ ՀԿ-ի մասնաճյուղը: Մասնաճյուղի ղեկավար է նշանակվել Երևան քաղաքի բնակիչ Արման Սահակյանը:

Գրասենյակի հասցեն` Հայաստան, ք.Երևան, Անդրանիկի 37/7

Հեռախոս` +374 93 996926