Missio

Մեր առաքելությունը:

Նպաստել ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը:

Our Mission:

To support the formation of civil society and development of democracy.

вторник, 18 августа 2009 г.

Հանդիպում ՀԿ-ների հետ

Ս/թ օգոստոսի 18-ին Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում  Շիրակի մարզում միգրացիոն հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ:

People In Need/Հայաստանյան մասնաճյուղի Շիրակի մարզի կոորդինատորը ներկայացրեց “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “ Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում ապրիլ հուլիս ամիսներին իրականացված աշխատանքները:


пятница, 7 августа 2009 г.

ԷՔՍՊՈ- 2009

2009թ.“Շիրակի մարզի երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես 2008”:
Ծրագիրը իրականացնում էր` ՀՀ Սպրոտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ:

EXPO-2009

четверг, 30 июля 2009 г.

Հերթական ժողովը Կոտայքի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում`

Ս/թ հուլիսի 30-ին Կոտայքի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ People In Need/Հայաստան կազմակերպության հերթական ժողովը, որին մասնակցում էին “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցութուն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագիծ ծրագրի անձնակազմը և People In Need/Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Է.Սարկիսյանը:

Հերթական ժողովի ժամանակ ամփոփվեց հուլիս ամսվա աշխատանքները, տրվեցին հանձնարարականներ և ներկայացվեց օգոստոս ամսվա աշխատանքային պլանը:

пятница, 24 июля 2009 г.

Բիզնես դասընթաց`


Ս/թ հուլիսի 22-23 Երաշխիք ՔՀԿ ՀԿ-ում կազմակերպվեց Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում գրանցված Հայաստան հետվերադարձած Հայ քաղաքացիների համար "Բիզնես ուսուցման" սեմինարը, որը ֆինանսավորվում էր People In Need/Հայաստանյան մասնաճյուղի կողմից:

пятница, 17 июля 2009 г.

Մասնաճյուղ Երևան քաղաքում`

2009թ-ի հուլիսի 15-ից Երևան քաղաքում կգործի Երաշխիք ՔՀԿ ՀԿ-ի մասնաճյուղը: Մասնաճյուղի ղեկավար է նշանակվել Երևան քաղաքի բնակիչ Արման Սահակյանը:

Գրասենյակի հասցեն` Հայաստան, ք.Երևան, Անդրանիկի 37/7

Հեռախոս` +374 93 996926

среда, 1 апреля 2009 г.

Միգրացիոն տեղեկատվական կենտրոն Շիրակի մարզում`

2009-2011թթ ՀԿ-ում գործում է “People In Need” ընկերության Հայաստանյան մասնաճյուղի Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնը:

Ծրագրի ընդհանուր նպատակներն են`

1. Կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիան,
2. Վերաինտեգրել վերադառնալ ցանկացողներին,
3. Նվազեցնել Հայաստանից միգրացիայի պատճառները:



пятница, 12 сентября 2008 г.

Կոտրենք կարծրատիպերը - "Break the stereotypes"

2008թ-ի սեպտեմբերի 12-ին Երևանյան գրասենյակում կազմակերպվեց "Կոտրենք կարծրատիպերը" թեմայով բանավեճ քննարկում, որին մասնակցում էին Երևան քաղաքի տարբեր ԲՈւՀ-երի և այլ կրթական հաստատությունների երիտասարդ ուսանողները:

On 12 of September, 2008 a debate-club on the issue of "Break the stereotypes" was organized for the youth from High Schools and other education institutes in Yerevan city.