Missio

Մեր առաքելությունը:

Նպաստել ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը:

Our Mission:

To support the formation of civil society and development of democracy.

пятница, 7 января 2011 г.

6-օրյա սեմինար` Երիտասարդների սոցիալական զարգացում միգրացիոն կոնտեքստում Լուսակերտի հանգստյան տանը









“Երաշխիք” Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ-ն ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ հայտարարում է “Երիտասարդների սոցիալական զարգացում միգրացիոն կոնտեքստում” ուսուցողական ծրագրի մասնակիցների ընդունելություն:
Ծրագրի նպատակը`
Նպաստել երիտասարդական միջոցառումների կազմակերպման մարզային կենտրոնների և մարզային ՀԿ-ների/ոչ ֆորմալ լիդերների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը` կապված երիտասարդական միգրացիոն հիմնախնդիրների, անօրինական միգրացիայի և դրա հետևանքների հետ:
Ծրագրի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզի, ինչպես նաև ք. Երևանից ընտրված 18-30 տարեկան 25 երիտասարդների համար կազմակերպվելու է միգրացիայի և զբաղվածության վերաբերյալ 6-օրյա սեմինար դասընթաց ս/թ. հունվարի 26-31: Կազմակերպվելու են ճանաչողական հանդիպումներ ՀՀ-ում միգրացիոն հիմնախնդիրներով զբաղվող պետական/ոչ պետական, տեղական/միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Ծրագրի մասնակից երիտասարդների հետ համատեղ ՀՀ 4 մարզերում կազմակերպվելու և անցկացվելու է մեկական հանդիպում-քննարկում միգրացիոն հիմնախնդիրների կոնտեքստում:
Կազմակերպչական բոլոր ծախսերը, այդ թվում` ծրագրի, հյուրանոցի, տրանսպորտային ապահովման, կկատարվեն “Երաշխիք” ՔՀԿ ՀԿ-ի կողմից:
Եթե Դուք ցանկանում եք մասնակցել “Երիտասարդների սոցիալական զարգացում միգրացիոն կոնտեքստում” ծրագրին, ապա խնդրում ենք ուղարկել լրացված հայտի ձևը և անհարժեշտ փաստաթղթերը հետևյալ էլ.հասցեին` guarantee.ngo@gmail.com:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ
Ս/Թ ՀՈւՆՎԱՐԻ 20-ը:
Հայտի ձև

Комментариев нет:

Отправить комментарий